1 մարտի 2010 - 14:29 AMT
Հայաստանում մսի գինը կնվազի միայն ամռանը

Հայաստանում մսի գնի իջեցում պետք է սպասել ոչ թե մայիսին, այլ միայն ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին: Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժաանակ լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Գյուղատնտեսական-գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքերով, շուկան թելադրում է իր պայմաները, եւ «գաղտնիք չէ, որ երկրում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների արտադրությունը նվազել է 10 տոկոսով»: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ եթե մոտ ապագայում ավելանա անասունների ծնաճը, ապա դա, իր հերթին, կհանգեցնի մսի գնի իջեցմանը: Սակայն, միության նախագահի կարծիքով, պետք չէ ակնկալել գների էական նվազում. մոտ 10 տոկոս:

Ինչպես նախկինում հայտարարել է Հրաչյա Բերեբերյանը, 2009-ին գրանցվել է ոչխարի գնի բարձրացում` կապված արտահանման ծավալների հետ: 1 կգ ոչխարի մսի գինը 3000 դրամից դարձել է 4000 դրամ, խոզի մսի գինը` 3000-3500 դրամից 2000-2500 դրամ, քանի որ խոզաբուծությունն արդեն վերականգնվում է: Տավարի մսի գինն աննշան է աճել, ինչը կապված է վառելանյութի գների բարձրացման հետ: