1 մարտի 2010 - 14:38 AMT
Վերանայվել են էլեկտրաէներգետիկ համակարգում գործող ընկերությունների համար սահմանված սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մարտի 1-ի կայացած նիստում քննարկվել են էներգահամակարգում գործող ընկերությունների սակագների վերանայման հարցերը, հաղորդում է հանձնաժողովի մամլո ծառայությունը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկ համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ:

Սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագները մնացել են անփոփոխ: