1 մարտի 2010 - 16:27 AMT
«Արմավիան» ավելացնում է դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերի հաճախականությունը

«Արմավիա» ավիաընկերությունը ավելացնում է դեպի Մոսկվա կանոնավոր չվերթերի հաճախականությունը մինչեւ օրական 4 անգամ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, 2010թ. մարտի 1-ից վերսկսվում է U8 518/517 պարբերական չվերթերի կատարումը Երեւան-Մոսկվա (Դոմոդեդովո)-Երեւան երթուղով: