2 մարտի 2010 - 15:09 AMT
Երեւանում կկայանա «Դպրոցական դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական պահանջները» խորագրով գիտաժողով

«Հոգեբանությունը — կյանքը» գիտական պարբերականի հիմնադրման տասնամյակի առթիվ «Զանգակ-97» հրատարակչությունը սույն թվականի մայիսին կկազմակերպի «Դպրոցական դասագրքերին ներկայացվող հոգեբանամանկավարժական պահանջները» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել հոգեբաններ, սոցիոլոգներ, մանկավարժներ, գիտական հաստատություններ, Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացը կարգավորող պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հրատարակիչներ, դասագրքերի հեղինակներ, ՀՀ դպրոցներում գործածվող դասագրքերի — ընդհանրապես հանրակրթության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձինք:

Գիտաժողովին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։