2 մարտի 2010 - 18:18 AMT
Հայաստանին անհրաժեշտ է խեջավորման որոշակի գործիք

Առեւտրային բանկերում դրամի որոշակի բազայի առկայության դեպքում Հայաստանի համար խեջավորման որոշակի գործիք է անհրաժեշտ, կարծում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Խեջավորման գործիքը շատ կարեւոր է, ցավոք սրտի Հայաստանում այն չի գործում»,- ասել է նա Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, ճգնաժամի պայմաններում միջազգային խեջ-հիմնադրամները որոշակի դժվարություններ են կրել, դրա համար 2009-ն ամենալավ տարին չէր Հայաստանում նման հիմնադրամ ստեղծելու համար: «Սակայն դրա անհրաժեշտությունը կա. դրամի բազան Հայաստանում դեռեւս բավարար չէ, բանկերը ստիպված ներգրավում են դրամական միջոցներ արտարժույթով իրենց հաճախորդների վարկային պահանջմունքները բավարարելու համար: Այստեղից էլ առաջանում է արտարժույթով վարկային միջոցների առկայությունը, դրա համար խեջավորման որոշակի գործիքներ Հայաստանի համար անհրաժեշտ են»,- նշել է նա:

Դրա հետ կապված Ստեփան Գիշյանն ավելացրել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը 2009-ին որոշ առումով ռիսկի է դիմել` հատկացնելով մասնավոր բանկերին դրամական միջոցներ, ինչը դրական ազդեցություն է թողել երկրի բանկային ոլորտի վրա եւ մասնակի լուծել դրամային միջոցների անբավարարությունը առեւտրային բանկերում: