2 մարտի 2010 - 19:06 AMT
Հայ խորհրդարանականներին Վաշինգտոն են հրավիրել

Մարտի 3-ին ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Պելոունի եւ Մարկ Քըրքի հրավերով ՀՀ խորհրդարանականներ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանն ու Արմեն Մելիքյանը Վաշինգտոն կմեկնեն (ԱՄՆ): Այնտեղ նրանք կներկայացնեն իրենց մոտեցումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին ՀՀ ԱԺ աղբյուրները: Այցի շրջանակներում ՀՀ խորհրդարանի պատգամավորները կհանդիպեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք զգալի դեր են խաղում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ: