2 մարտի 2010 - 20:18 AMT
Ներսես-Պետրոս XIX-ը պատրաստ է աջակցել Իտալիայի հայ դիվանագետներին

Մարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների լուծման ուղղությամբ:

Պատրիարքը դեսպանին աջակցություն է հայտնել դեսպանության ծրագրերի իրականացման ու Իտալիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության առջեւ դրված խնդիրների իրականացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: