3 մարտի 2010 - 14:31 AMT
Ամերիկացի սնոուբորդիստուհիները Հայաստանում վարպետության դասեր են անցկացնելու

SportsUnited գրասենյակի Կրթական եւ մշակութային պետդեպարտամենտի ամերիկյան բյուրոն «Ռոքսի» թիմի հետ համատեղ մարտի 3-7-ը Հայաստանում անցկացնելու է սնոուբորդի սպորտային միջոցառում: Հայաստան են ժամանել Ամբեր Ստոկհաուսը եւ Էրին Կոմստոկը:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Պետդեպարտամենտի մամլո ծառայությունից, հնգօրյա այցի ընթացքում Ստոկհաուսը եւ Կոմստոկը կլինեն Երեւանում եւ Ծաղկաձորում: Երեւանում նրանք հանդիպելու են դպրոցակնների եւ ուսանողների հետ, իսկ Ծաղկաձորում անցկացնելու են երկու սեմինար, կազմակերպելու են ցուցահանդես եւ հանդես են գալու որպես սպորտային միջոցառման մրցավարներ: