3 մարտի 2010 - 15:36 AMT
Հայաստանը քննարկում է առողջապահական հիմնարկությունների միջեւ էլեկտրոնային ցանցի ստեղծման նախագիծը

Հայաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում ԱՊՀ երկրներում գործող ցանցի նմանությամբ Հայաստանում եւս միասնական հեռաբժշկության ցանց ստեղծելու վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում «Սայմոտեկ» ընկերության ռադիոինժեներ Հրանտ Խաչատրյանն ասել է, որ տարվա առաջին կիսամյակի ընթացքում հնարավոր է համապատասխան որոշումներ ընդունվեն: Եթե նախագիծը հավանության արժանանա, ապա մյուս տարի Հայաստանում կլինի արդեն հեռաբժշկության թռիչքային հատվածը, որը բաղկացած կլինի երեք առկա (Երեւանում եւ շրջաններում) եւ երեք շարժական կենտրոններից, որոնք հագեցած են լինելու արբանյակային կապով:

Դրանց միջոցով հնարավոր կլինի կապ հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի բուժհիմնարկությունների հետ` խորհրդատվություններ ստանալու համար:

«Այսօր Հայաստանում կան մի քանի առանձին ցանցեր, որոնք միավորում են բուժհիմնարկությունները, սակայն խոսքը դրանք միասնական համակարգի մեջ միավորելու մասին է», - ասել է Հրանտ խաչատրյանը:

Նրա խոսքերի համաձայն, համակարգը հնարավորություն է տալու տվյալներ փոխանակել, նաեւ խորհրդատվություն ստանալ Հայաստանի ներսում եւ նրա սահմաններից դուրս:

Հայկական կողմից տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական աշխատանքային խումբը կազմված է էկոնոմիկայի, առողջապահության, կապի եւ տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներից եւ փորձագետներից:

Ներկայում աշխատանքային խումբը մշակում է մի ծրագիր, որը հետագայում պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ:

Հեռաբժշկությունը մեծ տարածության մեջ բժշկական ծառայություն մատուցելու հնարավորություն է: Այսօր այս ուղղությունը համարվում է հակաճգնաժամային եւ համակարգող, քանի որ հիվանդ այցելուից եւ բժշկից բացի, այս համակարգում գործում են նաեւ այլ շահագրգիռ կողմերի հետ տվյալների փոխանակումը, տվյալների մուտքագրումը եւ դրանց խիստ պահպանությունը: