Օքսֆամ Մեծ Բրիտանիա հայաստանյան մասնաճյուղը կներկայացնի Հայաստանում իր 15 ամյա գործունեության արդյունքները

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Երեւանում կներկայացվի Օքսֆամ Մեծ Բրիտանիա հայաստանյան մասնաճյուղը կներկայացնի Հայաստանում իր 15 ամյա գործունեության արդյունքները, մարտահրավերներն ու առաջիկա տարիների ընթացքում իր գործունեության նպատակները, այն է՝ նվազեցնել աղքատությունն ու խոցելիությունը Հայաստանի աղքատ գյուղական համայնքներում:

Ելույթ կունենան Թաթուլ Հակոբյանը (ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ), Վաչե Տերտերյանը ( ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ), Կարեն Առաքելյանը («Ապավեն համայքներին» ՀԿ նախագահ), Սուսաննա Թադևոսյանը («Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ), Վահե Ներսիսյանը, Նառա Ղազումյանը (շահառուներ)։

Օքսֆամ բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը 1994 թվականից Հայաստանում իրականացնում է մարդասիրական եւ համայնքների զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային իշխանությունների հետ։ Օքսֆամի առաքելությունն է՝ աղքատության կրճատում եւ մարդկային տառապանքի վերացում։

Ինչպես տեղեկացնում են կազմակերպության երեւանյան գրասենյակից, ներկայումս Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղը աշխատում է հետեւյալ ռազմավարական ուղղություններով. առողջության առաջնային պահպանման հասանելիության եւ մատչելիության ապահովում, կայուն կենսաապահովման ծրագրերի իրականացում հեռավոր եւ մեկուսացված գյուղերում, որոշումների կայացման գործընթացում համայնքների մասնակցության խթանում՝ ապահովելով հատկապես կանանց եւ համայնքի խոցելի խմբերի ներգրավվածությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---