
Մարտի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղ էր անցկացնում: Խաղը տեղի ունեցավ Անթալիայի «Աթաթուրք» մարզադաշտում եւ ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ Բելառուսի:
Հաշիվը բացեց Սերգեյ Սոսնովսկին, սակայն մի քանի րոպե անց Լեւոն Փաչաջյանը խփեց պատասխան եւ Հայաստանի հավաքականի միակ գոլը: Ալեքսանդր Գլեբը եւ Վյաչեսլավ Գլեբը մեկական գոլ խփեցին, որոնց շնորհիվ հաղթեց Բելառուսի հավաքականը:
Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ դաշտ դուրս եկավ հետեւյալ կազմով` Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Աղվան Մկրտչյան, Լեւոն Փաչաջյան, Արարատ Առաքելյան, Կարլեն Մկրտչյան, Արտավազդ Քարամյան, Մարկոս Պիզելլի, Էդգար Մանուչարյան: Երկրորդ խաղակեսում որպես փոխարինող խաղի մեջ մտան Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Սամվել Մելքոնյանը, Արթուր Ոսկանյանը եւ Արման Քարամյանը: