4 մարտի 2010 - 17:01 AMT
Շուտով Այգեհովտի աշակերտները կդադարեն հաճախել սահմանամերձ գոտու, վթարային դպրոց

Գործադիրը, մարտի 4-ին կայացած նիստում, վճռել է վերաբաշխել 2010 թվականի պետբյուջեի որոշ միջոցներ, ինչի համաձայն Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման եւ նախագծման համար հատկացված 80,401.4 հազար դրամն ուղղվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքի լրացուցիչ ֆինանսավորմանը։

Համաձայն ՀՀ կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության, վերոնշյալ վերաբաշխման արդյունքում ժամանակ անց մոտ 4 հազար բնակչություն ունեցող համայնքի աշակերտները այլեւս չեն հաճախի գյուղից 4 կմ հեռու գտնվող դպրոց, որը սահմանամերձ գոտում է եւ խիստ վթարային։