4 մարտի 2010 - 19:24 AMT
Սյունիքի ութ դպրոցներ օգտվում են դպրոցական կառավարման ծրագրից

Ավարտվել է «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի մշակած դպրոցների կառավարման փորձնական մասը: Ինչպես ասել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Հ.Չոբանյանը, ծրագիրը փորձարկվել է Սյունիքի 8 դպրոցներում:

«Ծրագիրը թույլ է տալիս ավտոմատացնել բոլոր գործարքները, կապված դպրոցների կառավարման հետ` սկսած ուսումնական գործընթացի կառավարումից եւ վերջացրած գրադարանի աշխատանքով: Այդ ունիվերսալ համակարգը կարող է օգտագործվել ինչպես առանձին դպրոցում, այնպես էլ տարածաշրջանային կամ հանրապետական մակարդակով»,-ասել է Չոբանյանը: Ըստ նրա, այդ ծրագրի ներդրման դեպքում կրթության ու գիտության նախարարությունը կստանա հավաստի, թարմ եւ անհատական տվյալներ, կապված ուսումնական գործընթացի հետ: Արդյունքում, կառավարման համակարգը կրթության ոլորտում կդառնա առավել օպերատիվ եւ որակյալ: Առաջիկայում դպրոցների կառավարման ծրագիրը կներկայացվի կրթության ու գիտության նախարարությանը: