4 մարտի 2010 - 19:48 AMT
Երեւանում տեղի ունեցավ Բելգիայի նախկին վարչապետի «Եվրոպա: Ես մաքառում եմ: Ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսը

Երեւանում մարտի 4-ին տեղի ունեցավ «Եվրոպա: Ես մաքառում եմ: Ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Եվրոպական ազգային կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսն է:

«Գրքում ես ներկայացրել եմ իմ կյանքի պատմությունը եւ հիշարժան իրադարձությունները, որոնք կատարվել են, երբ ես Բելգիայի վարչապետն էի, Եվրոպական ազգային կուսակցության նախագահը, Բելգիայի քաղաքացի, եւ, պարզպես եվրոպացի» - շնորհանդեսի ժամանակ ասել է Վիլֆրիդ Մարտենսը:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծել է գրքում ներկայացված սկզբունքների կարեւորությունը: «Ես քաղաքական գործիչների համար առանձնացրել եմ մի քանի կարեւոր կետեր: Դրանք են` պատասխանատվության զգացումը, ազատությունն ու արդարադատությունը: Այս գիրքը կարող է դասագիրք դառնալ սկսնակ քաղաքագետների համար»:

Վ. Մարտենսն ասել է, որ իր ներկայացրած կուսակցության համար կարեւոր է Հայաստանում գործող կուսակցությունների հետ կապ պահպանելը:

Նա փնտրում է իր կուսակցության հետ համագործակցել եւ անդամակցել ցանկացող գործընկերներ: Այդ նպատակի իրագործման համար ստեղծվել է ԵԱԿ-ն, որը Մարտենսի այցից հետո գալու է Հայաստան` շահագրգիռ անձանց հետ կապ պահպանելու համար:

Շնորհանդեսի կազմակերպիչը Հայաստանի եվրոպական շարժումն է: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը, Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը, ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը, եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ այլ պաշտոնական անձինք: