4 մարտի 2010 - 20:02 AMT
Օբամայի վարչակազմը Կոնգրեսին կոչ է արել «չշտապել» Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ որոշման հարցում

ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսին կոչ է արել «չշտապել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի վերաբերյալ որոշման հարցում»: Ինչպես հաղորդում է AP-ն, Սպիտակ Տան ներկայացուցիչ Մայք Համմերը հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զրուցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի հետ եւ ակնարկել, որ կոմիտեի որոշումը կարող է սպառնալիքի տակ դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները: