4 մարտի 2010 - 21:30 AMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարը խիստ նկատողություն է ստացել երկրի կառավարության ղեկավարից

2010թ. մարտի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների մասին: Պարզվեց, որ երկու պաշտոնակատարներ թերակատարել են իրենց պարտականությունները, ուստի բարձրացվել է նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու հարցը:

Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար վարչապետը խիստ նկատողություն հայտարարեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: «Նման աշխատաոճը այլեւս պետք է բացառվի: Հանրապետության նախագահը մեր առջեւ խնդիր է դրել, որ մենք ինքներս բացահայտենք մեր թերությունները, բացթողումները, հրապարակավ խոսենք դրանց մասին: Սա է արդար պետություն եւ հասարակություն կառուցելու միակ ճանապարհը»,- նշեց Տիգրան Սարգսյանը: