4 մարտի 2010 - 22:26 AMT
Ջեֆ Ֆլեյք. ԱՄՆ-ն չի կարող դատավորի դեր խաղալ պատմական իրադարձությունների հարցում

«Որքան ես հասկանում եմ, Հայոց ցեղասպանությունն իսկապես իրագործվել է, բայց մենք չպետք է քննարկենք այդ հարցը, քանի որ ԱՄՆ-ն չի կարող դատավորի դեր խաղալ պատմական իրադարձությունների հարցում»,- ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման եւ Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունման հարցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ հայտնեց կոնգրեսական Ջեֆ Ֆլեյքը:

Կոնգրեսականի խոսքով, ինքը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ է քվեարկելու, քանի որ Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների խնդիրը չէ: