4 մարտի 2010 - 22:38 AMT
252 բանաձեւը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկելով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի օգտին` մենք հանդես չենք գալիս թուրքական պետության դեմ»,- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ հայտնեց Միննեսոտայից կոնգրեսական Կիտ Էլլիսոնը:

Ինչպես նկատեց կոնգրեսականը, այդ բանաձեւը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, չնայած, որ կարող է օգտագործվել ուրիշների կողմից:

«Սակայն, անկախ ամեն ինչից, մենք պետք է աջակցենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ընդգծեց նա: