Ամերիաբանկի լավատեսական կանխատեսումներով Հայաստանում 2010 թվականին տնտեսական աճը կկազմի 3-4%

Ամերիաբանկի լավատեսական կանխատեսումներով Հայաստանում 2010 թվականին տնտեսական աճը կկազմի 3-4%

PanARMENIAN.Net - Ամենահոռետեսական ցուցանիշներով Հայաստանում տնտեսական աճը մոտ 0% կլինի, իսկ լավատեսական սցենարի դեպքում կարող է անցնել 3-4%-ից, մարտի 5-ին Դիլիջանում (Հայաստանի Տավուշի մարզ) լրագրողներին հայտնեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Մեր կանխատեսումն այն շրջանակի մեջտեղում է գտնվում, որի մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց ընթացիկ տարվա բյուջեում»,- նշեց նա:

Գնաճը բանկն ավելի բարձր մակարդակով է ծրագրում` համեմատած ՀՀ կառավարության կանխատեսումների հետ: «Նման մակարդակի պատճառը մենք գնահատում էինք` ելնելով ապրիլին գազի սակագների թանկացումից, ինչը հիմա արդեն անդրադառնում է սպառողական գների շուկայի վրա»,- ասաց նա: Նրա խոսքով, այդ կանխատեսումների շրջանակներում բանկը ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության խստացում է նախատեսում:

Իսկ ինչ վերաբերում է ազգային արժույթին, ապա բանկի զարգացման գծով տնօրենի կարծիքով, տարվա ընթացքում աստիճանական արժեզրկում է սպասվում:

Բյուջեում ներդրված տնտեսական աճը ծրագրվում է 1,2%-ի չափով, գնաճը` 4՞1,5%:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---