Էմիր Կուստուրիցա. Հայաստանի ու Սերբիայի միջեւ ես մեծ ընդհանրություն եմ տեսնում

Էմիր Կուստուրիցա. Հայաստանի ու Սերբիայի միջեւ ես մեծ ընդհանրություն եմ տեսնում

PanARMENIAN.Net - «Ամբողջ աշխարհում Հայաստանի ամենահայտնի ներկայացուցիչը Շառլ Ազնավուրն է»,- մարտի 5-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց հայտնի սերբ ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան: Նա հաղորդեց, որ Հայաստանի մասին շատ բան չգիտի, միայն Ազնավուրին, Փարաջանովին եւ Խաչատուր Ալմազյանին, «ես մեծ ընդհանրություն եմ տեսնում Հայաստանի ու Սերբիայի միջեւ, եւ դա ինձ բավական է»:

Ռեժիսորն ասաց, որ երջանիկ ու հաջողակ մարդ է, քանի որ կյանքում արել է միայն այն, ինչ ցանկացել է. «Ես միշտ արել եմ այն, ինչ ցանկացել եմ, ուստի իմ ֆիլմերը հասկանում եւ ընդունում են աշխարհի տարբեր մասերում»:

Ռեժիսորն ընդգծեց նաեւ, որ երբեք տարբերություն չի դրել երաժշտության ու ֆիլմերի միջեւ, քանի որ ցանկացել է, որպեսզի հանդիսատեսը վայելի թե մեկը, եւ թե մյուսը:

Կուստուրիցան անդրադարձավ նաեւ փակ սահմանների թեմային: «Բնական է, որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է գնալ այնտեղ, որտեղ ցանկանում է, սակայն եթե այժմ Հայաստանը բաց դառնա ողջ աշխարհի համար, ապա այստեղ կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, որոնք ձեզ կարող են դուր չգալ»,- ընդգծեց ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---