6 մարտի 2010 - 13:17 AMT
Թուրք ազգայնականները պահանջել են չեղյալ հայտարարել Էրդողանի այցն ԱՄՆ

«Հանձնաժողովի որոշումը քաղաքական բնույթ է կրում եւ նպատակ է հետապնդում թուրք ժողովրդի մոտ ստեղծել «կասկածներ իրենց անցյալի առիթով»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային շարժման կուսակցության (NMP) նախագահ Դեւլեթ Բեխչելին` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությանն մասին 252 բանաձեւի ընդունումը:

Բախչելին նաեւ պահանջեց, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությւոնները հանվեն Թուրքիայի Գերագույն ազգային ժողովի (TBMM) օրակարգից եւ չեղյալ հայտարարվի Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլին նախատեսվող այցն ԱՄՆ, հաղորդում է TRT-Russian-ը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ: