6 մարտի 2010 - 13:38 AMT
«Մայրական երախտագիտություն» հուշամեդալով է պարգեւատրվել Արթուր Բաղդասարյանը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մարտի 6-ին պարգեւատրվել է Մայրական երախտագիտություն» հուշամեդալով: Հուշամեդալը հանձնել է Հայոց արծիվներ» հասարակական-հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը:

Նա նշել է, որ արցախյան ազատամարտում զոհված մարտիկների մայրերի հիմնած «Մայրություն» կազմակերպությունը, համագործակցելով «Հայոց արծիվներ» հասարակական հայրենասիրական կազմակերպության հետ, մեդալով պարգեւատրում է այն գործիչներին, ովքեր լուրջ դերակատարություն ունեն հայոց պետության կայացման, սահմանների պաշտպանության, բանակաշինության, նաեւ` երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում:

Շնորհակալություն հայտնելով հոհված ազատամարտիկների մայրերի կողմից նման գնահատանքի արժանանալու համար` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արցախյան պատերազմից մնացած բեկորներից պատրաստված հուշամեդալ ստանալը լրացուցիչ պարտավորություն է իր համար` բազմապատկելու ջանքերը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում, ինչպես նաեւ` զոհված, վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին աջակցության գործում ավելի էական, գործնական քայլեր իրականացնելու:

Նա հավաստիացրել է, որ այսուհետ էլ զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները կմնան իր ուշադրության կենտրոնում:

Արթուր Բաղդասարյանը ողջունել է Հայոց արծիվներ» հայրնասիրական հասարակական կազմակերպության հիմնադրումը` նշելով, որ անհրաշետ է մեր երիտասարդությանը կրթել հայրենիքի նկատմամբ պարտքի, պատասխանատվության ոգով, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: