6 մարտի 2010 - 14:36 AMT
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների տեղակալները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ռուս-թուրքական ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում Մոսկվայում մարտի 5-ին տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների առաջին տեղակալներ Ալեքսեյ Դենիսովի եւ Ֆերիդին Սինիրլիօղլու խորհրդակցությունները:

Այդ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակն Անդրկովկասում, ղարաբաղյան հակամարտությունը, իրադրությունն Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեպքերի զարգացումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: