9 մարտի 2010 - 11:56 AMT
«Արմավիա» ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է ամենօրյա չվերթեր դեպի Շերեմետեւո

2010-ի մարտի 12-ից «Արմավիա» ավիաընկերությունն ուղեւորներին առաջարկում է ամենօրյա չվերթեր դեպի Շերեմետեւո U8 508/507 օդանավով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարտի 12-ից Երեւան- Մոսկվա- Երեւան ուղղությամբ «Արմավիա» ավիաընկերությունն իրականացնելու է օրական մինչեւ 4 չվերթ:

Հայաստանի ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: Ընկերության դինամիկ զարգացումը սկսվեց 2005-ին, երբ բաժնետոմսերի ողջ փաթեթը փոխանցվեց «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովին:

Այսօր «Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: Ինքնաթիռների շարժակազմը բաղկացած է Ա-319(3), Ա-320(2), CRJ-200 եւ ՅԱԿ-42 (VIP) օդանավերից: 2010թ. ընկերությունը ձեռք կբերի երկու նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ: «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր: