«Հայէկոնոմբանկը» կրկին առաջատար է պլաստիկ քարտերի շուկայում

«Հայէկոնոմբանկը» կրկին առաջատար է պլաստիկ քարտերի շուկայում

PanARMENIAN.Net - «Հայէկոնոմբանկը» վերականգնել է իր առաջատարի դիրքը ՀՀ պլաստիկ քարտերի շուկայում` 01.03.2010թ.-ի դրությամբ տրամադրված պլաստիկ քարտերի ծավալները հասցնելով 82,646-ի, որը կազմում է «ԱրՔԱ» վճարային համակարգի անդամ բանկերի կողմից տրամադրած պլաստիկ քարտերի 17,8%-ը, իսկ տրամադրված տեղական պլաստիկ քարտերի` 24,6%- ը: 01.02.2010թ.-28.02.2010թ. ընթացքում «Հայէկոնոմբանկի» բանկոմատների եւ մասնաճյուղերում տեղադրված Pos-տերմինալների միջոցով կատարված գործարքների քանակը կազմել է 96,649 հատ, իսկ ծավալը` 3,645,199,838 դրամ: «Հայէկոնոմբանկը» պլաստիկ քարտերի շուկայում մշտապես հանդես է եկել նոր պրոդուկտներով եւ առաջիկայում եւս սպասվում են նորանոր առաջարկներ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---