Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի 9-րդ մրցախաղը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ մրցել են հետեւյալ թիմերը.
«Քախսի»-«Էրեբունի»` 4:4 Գոլերը խփել են` «Քախսի»- Արման Սահակյան` 2, Արմեն Գյուլամբարյան` 1, Վլադիմիր Մխիթարյան` 1: «Էրեբունի»- Գրիգոր Մկրտչյան` 1, Հակոբ Ուզունյան` 1, Սարո Գալստյան` 1, Վարդգես Իսրայելյան` 1: «Գյումրի» - «Եվրոպա»` 6:5
Գոլերը խփել են` «Գյումրի»` Արտեմ Բեռնեցյան` 3, Երվանդ Բայբուրթյան` 2, Ստյոպա Մկրտչյան` 1: «Եվրոպա»` Հենրիկ Գրիգորյան` 2, Մհեր Նազարեթյան` 2, Խաչատուր Միքայելյան` 1: Մրցախաղային աղյուսակում առաջնորդում է «Քախսին», որն ունի 19 միավոր, «Էրեբունին»` երկրորդ տեղում է եւ ունի 14 միավոր, եւ երրորդ տեղում է «Գյումրին», որն ունի 9 միավոր: