Մոսկվայում կքննարկեն հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Մոսկվայում տեղի է ունենալու ՀԵՄՓՄ Բանավիճային ակումբի 4-րդ նիստը, որը նվիրվելու է «Հայ-թուրքական հարաբերություններ. պե՞տք է արդյոք Թուրքիայի հետ երկխոսություն վարեինք եւ ստորագրեինք արձանագրությունները» թեմային: Երկու ընդդիմախոս խոսնակները` Վարդան Մարաշլյանը եւ Հենրի Սարդարյանը ներկայացնելու են իրենց ելույթները եւ վկաների օգնությամբ փորձելու են համոզել լսարանին իրենց դիրքորոշման իրավացիության մեջ:

Միջոցառման կազմակերպիչը Հայ երիտասարդության մտավոր փոխազդեցության միությունն է (ՀԵՄՓՄ) ՌԴ ԱԳՆ ՄՄՀՀԻ Հայկական միության հետ համատեղ, հաղորդում է Miasin.ru-ն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---