8 մարտի 2010 - 14:18 AMT
«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված պարտատոմսերի արժեկտրոնների երրորդ վճարումը

2010թ. մարտի 5-ին «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված AMVALTB23ER5 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերի արժեկտրոնների երրորդ վճարումը: Որպես հաշվարկային բանկ հանդես է եկել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Թողարկման ծավալը 500,000,000 ՀՀ դրամ է, անվանական արժեքը` 50,000 ՀՀ դրամ: Քանակը 10,000 հատ է: Շրջանառության ժամկետը 36 ամիս է (մարումը կատարվում է 2 հավասարաչափ մասնակի մարումների միջոցով. I մասնակի մարումը կատարվելու է 02.09.2010թ., II մարումը` 02.09.2011թ.): Եկամտաբերությունը տարեկան 11 տոկոս է: Արժեկտրոնների վճարումը կիրականացվի 6 ամիս հաճախականությամբ:

Ընկերության պարտատոմսերն ընդգրկվել են Bbond բորսայի ցուցակում:

«ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ-ն-ն գործում է Հայաստանում 1990 թվականից: «ՎԱԼԵՏՏԱ»-ն բազմապրոֆիլ ընկերություն է, որն ընդգրկում է մի շարք վերամշակող արտադրություններ, արագ սպասարկման օբյեկտներ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ֆիրմաներ:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն-ն հիմնվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին: Հիմնադիրն է համաշխարհային ճանաչում ունեցող ժամացույցների «Franck Muller Watchland» ընկերության հիմնադիր, համասեփականատեր եւ գործադիր տնօրեն Վարդան Սիրմակեսը:

2007 թվականին ՀՀ ԿԲ-ն բրոկերային եւ դեպոզիտային գործունեության արտոնագրեր տրամադրեց ընկերությանը: