10 մարտի 2010 - 15:37 AMT
Երեւանում տեղի ունեցավ համաժողով, որն անվանվում էր` «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հնարավորությունների զարգացումը»

2010 թ. մարտի 10-ին Երեւանում տեղի ունեցավ համաժողով, որն անվանվեց «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հնարավորությունների զարգացումը»: Այն կազմակերպել էր «Երեխաների աջակցության կենտրոն» Հայ օգնության հիմնադրամը:

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն իր ելույթում ընդգծել է, որ բջջային կապը երեխաների համար լուրջ վտանգ է ներկայացնում, սակայն այն նաեւ դրական կողմեր ունի: «Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել կապի ժամանակակից միջոցներից օգտվելու մշակույթը` հիմնվելով համաշխարհային փորձի վրա», - ասել է նա:

Համաժողովի կազմակերպիչների ներկայացուցիչ Միրա Անտոնյանը նշել է` որպեսզի հասկանալի լինի արդյոք Հայաստանում գոյությո՞ւն ունի բջջային կապի անվտանգության խնդիր, կազմակերպությունը ուսումնասիրություններ է անցկացրել երկրի 6 դպրոցներում, հարցում են կատարել ե'ւ երեխաներից, ե'ւ նրանց ծնողներից: Դրանց արդյունքում պարզվել է, որ շատ քիչ երեխաներ են տուժել տարբեր հաղորդագրություններից: «Այդպիսի երեւույթների պատճառը հիմնականում երեխաների հետաքրքրասիրությունն է, նրանց թույլ տեղեկացված ու անվարժ լինելը եւ այլն»,- նշել է նա:

UNICEF-ի ներկայացուցիչ Քրիստինա Ռոչելան եվրոպական երկրներում բջջային կապի վտանգների դեմ պայքարի մի քանի օրինակ է բերել, որոնց արդյունքից հայ հասարակությունը պետք է օգտվի:

Համաժողովին մասնակցում էին գիտության եւ կրթության նախարարի