11 մարտի 2010 - 11:59 AMT
Լեւոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանգիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում եւ, համատեղության կարգով, Ալժիրի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի սույն օրվա մեկ այլ հրամանագրով Լեւոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։