11 մարտի 2010 - 15:25 AMT
47 հայ ձեռնարկատերեր աշխատավարձի աճ չեն ակնկալում

Ըստ Grant Thornton International ընկերության, 2009 թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: Այդ մասին ասվում է ընկերության մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրած հաղորդագրության մեջ: 2003թ.-ից, երբ Գրանթ թորնթոնը առաջին անգամ սկսեց զբաղվածության խնդիրները ուսումնասիրել իր միջազգային գործարար զեկույցում, առաջին անգամն է, որ աշխատողներին կրճատող գործարարների թիվը գերազանցում է աշխատողների քանակն ավելացնողներին: 36 երկրների շուրջ 7,400 մասնավոր ընկերությունների հարցումը ցույց է տալիս, որ համաշխարհային հաշվեկշիռը -8% է՝ ի համեմատ 2009 թ.-ի +21% (29%-ի նվազում):

Մինչդեռ աշխարհի գործարարների մեծամասնությունը առավել լավատես է 2010թ.-ի համար, սակայն աշխատողները սխալ կլինեին մտածելով, որ ամենադժվարին փուլն արդեն ավարտվել է: Ինչ վերաբերում է եկող տարվա աշխատավարձի վերաբերյալ մտադրություններին, ապա գործարարները ցույց տվեցին, որ 2010 թ-ին անգամ ավելի քիչ հավանական է, որ կբարձրացնեն աշխատավարձերը: Գործարարների 36%-ը, ի համեմատ 2009 թ. 24%-ի, պլանավորել է չիրականացնել աշխատավարձի բարձրացում կամ իջեցում: Եւ չնայած գործարարների 51%-ը նշել է, որ հնարավոր է աշխատավարձի բարձրացում ինֆլյացիայի պատճառով կամ դրանից ավել, այս ցուցանիշը կրկին ցածր է անցյալ տարվա 64%-ի համեմատությամբ:

Համաշխարհային զբաղվածության ինդեքսը վույց է տալիս, որ աշխարհի որոշ ավելի զարգացած երկրներում աշխատողների քանակը մեծապես նվազել է: Այդ երկրներից են Իռլանդիան՝ -54% հաշվեկշռով, Իսպանիան, Դանիան՝ երկուսն էլ -38% եւ ԱՄՆ՝ -33%, մինչդեռ 2009 թ.-ին զարգացող շուկաներում գրանցվել է աշխատողների թվի ամենամեծ աճը՝ Վյետնամ՝ +54%, Հնդկաստան՝ +33%, Բոցվանա՝ +31% ու Ֆիլիպիններ՝ + 29%:

Ըստ հայ գործարարների պատասխանների՝ 2010 թ.-ին աշխատողների քանակի աճի իրենց սպասումը նշանակալիորեն նվազել է այս տարի՝ +5%՝ համեմատած 2009 թ.-ի +54%-ի: 2010 թ.-ին աշխատողների աշխատավարձերի հետ կապված՝ Հայաստանի գործարարների 47%-ը աշխատավարձի բարձրացում չի սպասում եւ միայն 6%-ն է լավատես այս հարցում: