Դավիթ Նալբանդյան. Ես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ դա բավական եղավ

Դավիթ Նալբանդյան. Ես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ դա բավական եղավ

PanARMENIAN.Net - Դեվիսի Գավաթ-2010-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի հանդեպ: Այդպիսով, 1/4 եզրափակչում Արգենտինայի ներկայացուցիչները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, Արգենտինա-Ռուսաստան հանդիպումը կկայանա Մոսկվայում հուլիսի 9-11-ը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1/8 եզրափակչում չորս սեթերում առանց դժվարության 7:5, 6:3, 4:6 եւ 6:4 հաշվով հաղթեց շվեդացի Անդրաս Վինչիգուերրուին:

Հաղթանակից հետո Նալբանդյանը խոստովանեց, որ իրեն կրկին անհանգստացնում էր ոտքի ցավը: «Հանդիպման հենց սկզբից ես ինձ այնքան էլ լավ չէի զգում: Այն բանից հետո, երբ ես հաղթեցի առաջին սեթում, զգացի, որ ոտքս ցավում է, եւ ամեն հաջորդ խաղարկմանը ես գնալով ավելի վատ էի զգում: Բայց ես պարզապես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ այսօր դա բավական եղավ: Մենք բոլորս շատ լավ աշխատանք կատարեցինք այս հանգստյան օրերին: Մեր բոլոր մարզիկներն ամենաբարձր մակարդակով խաղացին, եւ ես ցանկանում եմ շնորհավորել նրանց»,- ասաց Նալբանդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---