ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Հետընտրական դատավարությունները բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. Հետընտրական դատավարությունները բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները

PanARMENIAN.Net - Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները, եզրակացնում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից հրատարակված նոր զեկույցը: Այն կազմվել է ավելի քան 16 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում 93 քրեական գործի դիտորդման հիման վրա եւ բաղկացած է 114 էջից:

«Դատավարություները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, եւ միաժամանակ դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ», - ասել է ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Յանեշ Լենարչիչը եւ ավելացրել, որ հուսով է` այդ զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանությունների ընթացիկ ջանքերին` «բարեփոխելու երկրի դատական համակարգը միջազգային չափանիշներին եւ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:

«Ուժգին բախումները, որ տեղի ունեցան Երեւանում 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում ոստիկանների եւ 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների դեմ բողոքարարների միջեւ, արդյունքում հանգեցրին առնվազն ութ մահվան եւ բազմաթիվ վնասվածքների դեպքերի: 2008թ. ապրիլից 2009թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ 37 դիտորդ դիտորդել է բախումների առնչությամբ հարուցված դատավարությունները»,- նշվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում:

Իր զեկույցում Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն առաջարկում է սահմանափակել նախնական կալանքի կիրառումը եւ հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Այն նաեւ առաջարկում է միջոցներ` երաշխավորելու մեղադրող եւ պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպես նաեւ համապարփակ քննություն խոշտանգումների եւ այլ վատ վերաբերմունքի բողոքների նկատմամբ` կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը:

Զեկույցում նշվում է, որ դատավորների համար օգտակար կլինեն անաչառ եւ մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները: «ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու իշխանություններին` Հայաստանում արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում, - ասել է Լենարչիչը:- Մեզ հուսադրում է նաեւ այն բաց վերաբերմունքը, որ ցուցաբերվել է դատավարությունների դիտորդման ծրագրի ժամանակ, մենք գնահատում ենք իշխանությունների ներդրումը վերջնական զեկույցի պատրաստման գործընթացում: Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են` անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»,- ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նոր զեկույցում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---