12 մարտի 2010 - 11:50 AMT
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է արտահայտի իր կարծիքը

Վաղ թե ուշ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է մասնակցեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 73-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Մինչեւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ պետք է արտահայտեն իրենց կարծիքը բանակցային գործընթացում: Կգա ժամանակ, երբ այդ բնակչությունը առավել ակտիվորեն կընդգրկվի բանակցությունների մեջ»,-ասել է նա:

Զուգահեռներ անցկացնելով ղարաբաղյան հակամարտության եւ Կոսովոյի խնդրի միջեւ` Բերնար Ֆասյեն հայտարարեց, որ այդ երկու նախադեպերը ոչ մի պետքում չի կարելի համեմատել: «Կոսովոյում ներքին հակամարտություն էր մեկ երկրի տարածքում: Ղարաբաղյան հակամարտությունը եւս ներքին խնդիր է, սակայն նրա մեջ ներքաշված են թե Ադրբեջանը, թե Հայաստանը»,- ասել է Ֆասյեն: Դիվանագետի խոսքերով, Կոսովոյի նախադեպը ստիպեց Ադրբեջանին ավելի հետեւողական լինել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: « Այն, ինչ հնարավոր էր Կոսովոյում, անհնար է կյանքի կոչել Ղարաբաղում»,- ընդգծեց ֆրանսիացի համանախագահը: