12 մարտի 2010 - 12:36 AMT
Լիլիթ Գալոյանը Եվրոպայի շախմատի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը

Մարտի 11-ին խորվաթական Ռիեկ քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի առաջնության 6-րդ փուլը: Հայ շախմատիստներն այդ փուլում անհաջող են հանդես եկել: Պարտություն են կրել Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ է տարել միայն Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել:

Կանանց շարքում վստահ ելույթ է ունենում Լիլիթ Գալոյանը: 6-րդ փուլում նա պարտության է մատնել Աննա Ուշենինային (Ուկրաինա) եւ 5 միավորներով զբաղեցնում է 4-րդ տեղը` շարունակելով 0,5 միավորով զիջել առաջատար Սոչկա Մոնիկային (Լեհաստան): Երկրորդ հաղթանակը տարել է Վարդուհի Խառատյանը: Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Նելլի Աղինյանը պարտվել է: