12 մարտի 2010 - 15:23 AMT
Թուրքիան չեղյալ է հայտարարել թուրք-շվեդական գագաթնաժողովը

Թուրք-շվեդական գագաթնաժողովը, որը կայանալու էր 2010-ի մարտի 17-ին, չեղյալ է հայտարարվել: Այդ մասին հաղորդում է Թուրքիայի վարչապետի աշխատակազմի մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Շվեդիա:

Թուրքիայի վարչապետի աշխատակազմն իր հայտարարության մեջ քննադատել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Հայտարարության մեջ նաեւ ընդգծված է, որ Թուրքիայի կառավարությունը եւ հասարակությունը համաձայն չեն Շվեդիայի խորհրդարանի որոշման հետ, որը զուրկ է ցանկացած տրամաբանական եւ պատմական հիմքերից:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչման մասին բանաձեւը: