12 մարտի 2010 - 15:31 AMT
Գործազրկության միջին տարեկան մակարդակը 2009թ.-ին կազմել է 6.9%` 2008թ.-ի 6.3%-ի դիմաց

Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին տարեկան մակարդակը 2009թ.-ին կազմել է 6.9%` 2008թ.-ի 6.3%-ի դիմաց

Պաշտոնապես գրանցված գործազրկությունից զատ, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունների միջոցով գնահատվում է նաեւ գործազրկության մակարդակն ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանության: Համաձայն 2008թ.-ի հետազոտության արդյունքների, տնտեսապես ակտիվ բնակչության 28.6%-ը եղել է գործազուրկ: