12 մարտի 2010 - 10:38 AMT
ՀԿԵ-ն եւ GNC-Alfa-ն ռազմավարական համագործակցության պայմանագիր են կնքել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւ Հայաստանում մեծածախ ինտերնետի օպերատոր GNC-Alfa ՓԲԸ-ն այսօր ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել: ՀԿԵ մամլո ծառայությունից PanARMENIAN.Net -ին հաղորդել են, որ կողմերը համագործակցելու են կապի բնագավառում երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերը լուծելու նպատակով: Ընկերությունները ծրագրել են բարձրացնել երկու կողմերի ներդրումների արդյունավետությունը, համատեղ ստեղծել եւ օգտագործել մեկմեկու ռեսուրսները:

Պայմանագրի շրջանակներում ընկերությունները պայմանավորվել են համագործակցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են` համատեղ շինարարությունը եւ օպտիկամանրաթելային մալուխի, նաեւ կապի այլ համակարգերի կիրառումը երկաթուղու մի շարք հատվածների երկայնքով (Երեւան- Հրազդան, Հրազդան-Դիլիջան, Սեւան-Զոդ, Արարատ-Երասխ, Երեւան-Մասիս-Արտաշատ եւ այլն ):