Արամ Ոսկանյանը պայմանագիր է ստորագրել «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ

Արամ Ոսկանյանը պայմանագիր է ստորագրել «Լոկոմոտիվ» ՖԱ-ի հետ

PanARMENIAN.Net - Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի ռմբարկուներից մեկը` Արամ Ոսկանյանը, պայմանագիր է ստորագրել ուզբեկական «Լոկոմոտիվ» թիմի հետ, հաղորդում է «Միկայի» պաշտոնական կայքը:

«Լոկոմոտիվը» հանդես է գալիս Ուզբեկստանի բարձագույն լիգայում: 2009-ին մրցաշարային աղյուսակում նա զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ թիմի մարզիչն է Վադիմ Աբրամովը: Ուզեբեկական թիմում հանդես են գալիս Կարեն Ավագյանը եւ Կարեն Աբրամովը:

Մարտի 13-ին մեկնարկել է Ուզբեկստանի առաջնությունը: Առաջին փուլում Արամ Ոսկանյանի թիմը հանդիպել է բազմակի չեմպիոն եւ Ուզբեկստանի գավաթակիր Ֆերգանի «Նեֆտչի» հետ, որի մարզիչն է Յուրի Սարգսյանը:

«Միկայի» պաշտպան Հրաչյա Միքայելյանը տեղափոխվել է «Իմպուլս» թիմ: Նա «Միկայում» խաղացել է 2002-ից, եղել է թիմի ավագը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---