Էդուարդ Ափրամյան. Հայաստանը նույն այն միջնապատն է, որը Բյուզանդիայի համար էր, եւ Ռուսաստանի անվտանգության երաշխիքն է

Էդուարդ Ափրամյան. Հայաստանը նույն այն միջնապատն է, որը Բյուզանդիայի համար էր, եւ Ռուսաստանի անվտանգության երաշխիքն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը գտնվում է ոչ միայն ռեգիոնալ, այլ նաեւ ոչ ռեգիոնալ ուժերի կենտրոնում, որը բացատրվում է մեր տարածաշրջանի` «արեւմուտք-արեւելք», ինչպես նաեւ «հյուսիս-հարավ» կապող օղակ հանդիսանալու փաստով: Այս հարցին վերաբերող բարձր հետաքրքրության օրինակներից են հանդիսանում Մոսկվայի,Վաշինգտոնի եւ Բրյուսելի քաղաքականությունները,որոնք ելնելով սեփական շահերից,ամեն կերպ խրախուսում են բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: ԱՄՆ-ն եւ Եվրոխորհուրդը հույս ունեն հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի տնտեսական շրջանակներից դուրս մղել Ռուսաստանին Իրանի հետ միասին: Այդ մասին Մոսկվայի ռազմավարական հետազոտությունների ինսիտուտում կազմակերպված «Ռուսաստան-Հայաստան` ռազմակավարական գործընկերության խորացման հեռանկարներ» քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը` ելույթ ունենալով «Հայ-թուրքական մերձեցման հեռանկարները եւ հետեւանքները» զեկույցով:

Նրա կարծիքով, խուսավարելով Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ` Անկարան ստիպված էր առաջարկել այսպես կոչված կայունության եւ ապահովության Պլատֆորմ Կովկասում, եւ հակառուսական հիստերիայի ֆոնի վրա այդ առաջարկը այնպես դրական արձագանքվեց Ռուսաստանի կողմից, որ վերջինս «մոռացավ» ընդգրկել Թուրքիային` Վրաստան հիմնական զենք ներմուծող երկրների ցուցակում: «Հավանություն ստանալով Մոսկվայից իր բռնած դիրքի համար ռուս-վրացական հակամարտության շուրջ, Թուրքիան դիմում է Ցյուրիխի արձանագրությանը եւ անմիջապես հետո հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը հնարավոր է միայն Ղարաբաղի հակամարտության լուծումից հետո: Սակայն այդպիսի պայման առաջ քաշելուց հետո Թուրքիան հակահարված ստացավ ինչպես Վաշինգտոնից, այնպես էլ Մոսկվայից, որոնք հայտարարեցին,որ պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կապել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ: Սակայն անտեսելով ե'ւ ԱՄՆ-ի, ե'ւ Ռուսաստանի դիրքորոշումը, Անկարան շարունակում է պնդել այս երկու պրոցեսների կապումը: Ավելին, երբ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով, քվեարկեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում դատապարտող բանաձեւի ճանաչման օգտին` Թուրքիան անկեղծ շանտաժի ենթարկեց իր արեւմուտքի դաշնակցին: Թվում է, այս դրությունը Մոսկվայի շահերից է բխում, սակայն հաշվի առնելով, որ Թուրքիայի կողմից հայտարարություններում հնչում են սպառնալիքներ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դեմ: Վերջինս հղի է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգով: Հարկ է կարծել, որ այս շանտաժը ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ իր ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին, որը այլ երկրներից առավել շահագրգռված է իր հետ սահմանակից ռեգիոններում կայունության հաստատելու գործում: Այս համատեքստում հասկանալի է դառնում այն վերլուծաբանների մտահոգությունը, որոնք կարծում են,որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման խափանումը կարող է բերել ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ասել է Ափրամյանը:

Նա նշել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո 70-միլիոնանոց Թուրքիան, որը մտնում է քսան զարգացած երկրների շարքը, ձեռք կբերի տնտեսական եւ, հետեւաբար, քաղաքական ճնշման լծակ Հայաստանի նկատմամբ: Դառնալով Հայաստանի համար դեպի Արեւմուտք տանող ամենակարեւոր տարանցիկ միջանցքը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան կդառնա միջնորդ Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան ալյանսի հետագա ամրապնդման եւ զարգացման մեջ: Այսպիսով, կարելի է միանշանակորեն ասել, քանի դեռ ԱՄՆ-ն եւ Ռոսաստանը փորձում են իրենց կողմ ներգրավել Թուրքիային, վերջինս հերթով անցնելով մեկ Վաշինգտոնի, մեկ Մոսկվայի կողմը, քայլ առ քայլ իր դիրքերն է ամրապնդում հարավային Կովկասում:

«Երկարատեւ ներկայության ապահովման համար եւ վերջնական արեւմտյան թուրքերի ազդեցության մշտական վտանգի լիկվիդացման համար,Հայաստանը,որպես միակ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից պետք է դառնա ռեգիոնի հզոր երկիր: Բախտի քմահաճույքով այժմյան Հայաստանը նույն միջնապատն է,որը եղել է Բյուզանդիայի համար եւ հանդիսանում է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքը: Ռուսաստանի Կովկասում պրոբլեմների վերջնական լուծման երաշխիքը կարող է դառնալ միայն Ռուսաստանի եւ Հայաստանի միասնական ցամաքային սահմանի առկայությանը: Միայն այդ դեպքում կարելի է խոսել Կովկասում տիրող խաղաղության, կայունության եւ զարգացման մասին:Բացի այդ միասնական ցամաքային սահմանը Ռուսաստանի եւ անկախ Հայաստանի միջեւ հանդիսանում է Կովկասում արդարության ճանաչմանը:Միայն միասնական ցամաքային սահմանի վերականգման դեպքում,դարերով գոյություն ունեցող հայերի եւ սլավոնների միջեւ, կարող է վերջնականապես լուծել Ռուսաստանի համար անընդհատ Կովկասում ծագող հարցերը: Եկել է ժամանակը հասկանալ պրոբլեմները, այլ ոչ սառեցնել նրանք»,- ընդգծել է Էդուարդ Ափրամյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---