Բերդ քաղաքում արտադրվելու է Հայաստանի ամենաորակյալ սպիրտը

Բերդ քաղաքում արտադրվելու է Հայաստանի ամենաորակյալ սպիրտը

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Բերդ քաղաքում արտադրվող սպիրտը Հայաստանի ամենաորակյալ սպիրտն է լինելու, Բերդ քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօերն Արա Գրիգորյանը:

Բերդ քաղաքում ԵԿԳ-ի մասնաճյուղը համալրվել է թորման արտադրամասով, որտեղ աշխատանքները սկսվել են դեռ 2009-ի նոյեմբերի 2-ից եւ 2010-ի մարտի 10 դրությամբ արդեն զտվել է 1 մլն լիտր խաղողի հումք, որի արդյունքում ստացվել է 155 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը, մասնագետների կանախատեսումներով, օգտագործվելու է պրեմիում եւ սուպեր-պրեմիում դասերի կոնյակների արտադրության մեջ:

Խաղողի հումքի զտումը Բերդ քաղաքում արտադրական գործընթացն ավելի արդյունավետ է դարձնում եւ հնարավորություն է տալիս խուսափել լրացուցիչ փոխադրումներից ԵԿԳ տարբեր մասնաճյուղեր հետագա զտման համար:

Գործարանը բացի աշխատող երեք ապարատներից մտադիր է Ֆրանսիայից Հայաստան բերել եւս երեքը, ինչը հնարավորություն կտա թորել Տավուշի մարզի ողջ խաղողի հումքը ԵԿԳ այդ մասնաճյուղում: Ընթացիկ տարվա վերջում այնտեղ նախատեսվում է ստեղծել սպիրտի հնեցման արտադրամաս:

Երեւանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887-ին վաճառական Ներսես Թաիրյանցի (Թաիրով) կողմից: 1998-ին ԵԿԳ-ն մասնավորեցվել է եւ մտել «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ: Գործարքի արժեքը 30 մլն դոլար է: ԵԿԳ նախաձեռնությամբ 1999-ին ներմուծվել է Հայաստանի Հանրապետության նոր չափորոշիչ «Հայկական կոնյակը», որը հստակ կանոնակարգում է այդ խմիչքի արտադրությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---