Թուրքիան Շվեդիայից փոխհատուցում է ակնկալում

PanARMENIAN.Net - Զրույցի ընթացքում Ռայնֆելդը «ցավակցություն է հայտնել» շվեդական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւի ընդունման առիթով:

Իր հերթին Էրդողանն ասել է, որ պատմությունը չպետք է քաղաքականացվի խորհրդարաններում: Միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան խորապես հիասթափված է Շվեդիայի խորհրդարանի որոշումով: «Մենք ակնկալում ենք, որ Շվեդիայի կառավարությունը փոխհատուցելու է այն վնասը, որն իր որոշմամբ երկրի խորհրդարանը հասցրել է թուրք-շվեդական հարաբերություններին»,- ասել է Էրդողանը, հաղորդում է Today's Zaman-ը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---