Ապրիլի 8-ին կվերաօծվի Ախալցխայի Ծիրա գյուղի Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ Ախալցխայի Ծիրա գյուղում տեղի կունենա Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցու վերաօծման արարողություն:

Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռեւս 90-ական թվականերին, որի ընթացքում վերանորոգվել էր եկեղեցու տանիքը:

Ծիրա գյուղի բնակիչ Լեւոն Մաթեւոսյանի կազմակերպչական աշխատանքների շնորհիվ 2007 թվականի գարնանից Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գեւորգ) եկեղեցու վերանորգման աշխատանքները նոր թափ ստացան: Ղազախստանում բնակվող գործարար Ալեքսանդր Մաթեւոսյանի նյութական օժանդակության շնորհիվ վերանորոգվել է եկեղեցու հատակը, ինչպես նաեւ բարեկարգվել եկեղեցու ներքին ու արտաքին տեսքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---