13 հունիսի 2003 - 20:24 AMT
ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐՆ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԻՐԵՆՑ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ
Հունիսի 12-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են` Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղի հայ բնակչության դիրքորոշմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, հանդիպման մասնակիցները եզրահանգել են, որ այսօր հայ բնակչության քաղաքական կողմնորոշումն այդ հարցում դեռ հստակեցված չէ: Ելույթ ունեցողներից ոմանք կոչ են արել հանդես գալ հայ-վրացական բարեկամության ամրապնդմանն աջակցող ուժերի օգտին: Հնչել են նաեւ կարծիքներ` ընտրությունների ժամանակ աջակցել այն ուժերին, որոնք հետագայում կաջակցեն այնպիսի հարցերի լուծմանը, ինչպիսիք են հայերի իրավունքերի պաշտպանությունը, հայկական մշակութային օջախների նկատմամբ պետական հոգածությունը, հայոց ցեղասպանության ճանաչումը: