Ասոցիացիա. 2009 թվականին Հայաստանի սպառողական շուկայում անկումը կազմել է 30%

PanARMENIAN.Net - Ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է սպառողական շուկայի ծավալների վրա, որտեղ 2009 թվականին 2008-ի համեմատ 30% անկում է գրանցվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Երկրի բնակչության շրջանում Ասոցիացիայի կողմից անցկացված հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային մթերքի սպառումը միջին հաշվով կրճատվել է 30%-ով»,- ասաց նա:

Մելիտա Հակոբյանի խոսքով, եթե նախաճգնաժամային շրջանում սպառողը որոշակի առեւտրի կետից 3 հաց էր գնում, ապա 2009 թվականին նա սկսեց 1 հաց գնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---