15 մարտի 2010 - 12:42 AMT
Շվեդական կայքերը ենթարկվել են թուրք հաքերների գրոհներին

Շվեդական Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո թուրք հաքերները գրոհի են ենթարկել SICS, Santaanna, Viktoria եւ Interactive շվեդական հետազոտական ինստիտուտների կայքերը:

Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Թուրքիայի քաղաքական եւ հասարակական գործիչները դատապարտում են Ռիկսդագի որոշումը

Իզմիրի Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները որպես բողոքի նշան Թուրքիայում Շվեդիայի հյուպատոսարանի մոտ ծաղեպսակ են դրել` հայտարարելով, որ «իմպերիալիստական պետություններն ԱՄՆ գլխավորությամբ Ցեղասպանության բանաձեւերով ցանկանում են տապալել Թուրքիային»:

Մարտի 1-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները ճանաչող բանաձեւը: