15 մարտի 2010 - 13:22 AMT
Էրդողանը մեկնում է Մեծ Բրիտանիա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրավերով մարտի 15-ին մեկնելու է Լոնդոն:

Երկօրյա այցի ընթացքում վարչապետ Էրդողանին ուղեկցելու են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը, նախարարներ Զաֆեր Չագլայանը եւ Էղեմեն Բաղիշը, ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն եւ խորհրդարանի պատգամավորներ:

Էրդողանի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են թուրք-բրիտանական հարաբերությունները, Թուրքայի ԵՄ մտնելու գործընթացը, Կիպրոսի խնդիրը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Թուրք-բրիտանական գործնական ֆորումում Էրդողանը դիմելու է երկու երկրների առաջատար գործարարներին, հաղորդում է TRT-ն: