15 մարտի 2010 - 15:55 AMT
Սերգեյ Կապինոս. Առանց Ղարաբաղի ղարաբաղյան հակամարտության լուծումն անհնար է

2010-ը ԵԱՀԿ երեւանյան Բյուրայի համար հոբելյանական է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքերով, չնայած, որ Բյուրոն Երեւանում բացվել է 2000-ի փետրվարին, շեշտը չի դրվելու հենց այդ թվի նրա, քանի որ երկար ժամանակ այն կայացման փուլում էր: «Մեզ համար հոբելյանական է ամբողջ տարին: Եվ մեր ծրագրային գործունեությունը Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՀԿ 10-ամյակի նշանի տակ»,- ասել է Կապինոսը:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանում իր գործուենության ընթացքում Բյուրոն բազմաթիվ հաջողությունների է հասել: «Անցյալ տարի ԵԱՀԿ Բյուրոն իրագործել է 53 նախագիծ»,- ասել է Կապինոսը: Նա նաեւ թվարկել է Հայաստանում ԵԱՀԿ հիմնական ծրագրերը. ռազմաքաղաքական, բնապահպանական եւ տնտեսական, մարդու իրավունքների ծրագիր, ժողովրդավարացում եւ պետական արդյունավետ կառավարման ծրագիր:

Միաժամանակ մեկնաբանելով ԼՂՀ հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարությունն այն մասին, որ այժմ պետք չէփոխել հակամարտության կարգավորման բանակցային ձեւաչափը եւ որ Հայաստանի նախագահը ծնունդով Ղարաբաղից է, եւ նա լավագույն կրեպով կարող է ներկայացնել Ղարաբաղը բանակցություններում, Կապինոսն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության վաղ փուլերում Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին: «Ղարաբաղյան հակամարտության վերջնական պայմանավորվածություններն անհնար են առանց Լեռնային Ղարաբաղի»,- ասել է նա, ավելացնելով, որ պետք չէ Ղարաբաղի փոխարեն որոշումներ կայացնել: Նա նաեւ նշեց, որ ինչ-որ փուլում բանակցությունների ձեւաչափը կարող է վերանայվել:

Անդրադառնալով ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կանատ Սաուդբաեւի հայտարարությունն այն մասին, որ նրա երկիրը հատուկ հետաքրքրություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, ինչը ԶԼՄ-ներին առիթ է տվել մեկնաբանել, որ հնարավոր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձեւչափի փոփոխություն, Կապինոսն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունը քիչ հավանական է: «Ամենավտանգավորը հնացած ձեւչափերը կոտրելն է: Դրանք անկանխատեսելի շրջադարձեր ենբանակցյաին գորընթացում»,- նշել է Կապինոսը: