15 մարտի 2010 - 18:18 AMT
Հայաստանի դերասանուհին կմասնակցի Մոսկվայում տեղի ունեցող Միջազգային թատերական դպրոցին

2010 թ. մայիսի 29-ից մինչեւ հունիսի 26-ը Ռուսաստանի, մերձավոր եւ հեռավոր արտասահմանյան երկրների երիտասարդ արհեստավարժ դերասանների համար Մոսկվայում անց է կացվելու Ռուսաստանի թատերական գործիչների 4-րդ Միջազգային ամառային թատերական դպրոց:

Այդ միջոցառման կազմակերպիչներն են ՌԴ թատերական գործիչների միությունը, ՌԴ մշակույթի նախարարությունը, ՌԴ ԱԳՆ-ն եւ Մոսկովյան մարզի մշակույթի նախարարությունը:

Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրվել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Հասմիկ Դանիելյանը:

Այս լայնամասշտաբ կրթական նախագծի նպատակն է` աջակցել դերասանների արհեստավարժության բաձրացմանը, ստեղծագործական հարաբերությունների հաստատումը, փորձի փոխանակումը: Դպրոցի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ թատերական գործիչների միության նախագահ, Ռուսաստանի ժողովրդական դերասան Ալեքսանդր Կալյագինը:

Միջոցառմանը մասնակցելու են ընդամենը 85 երիտասարդ դերասաններ` Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, Կոստա Ռիկայից, Կիրգիզիայից, Լատվիայից, Լիբանանից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մոնղոլիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Էստոնիայից եւ Հարավային Օսիայից:

Նախագիծն անցկացվում է ՌԴ նախագահի հովանավորության ներքո գտնվող ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական թատրոնների պետական եւ հասարակական աջակցության ծրագրի շրջանակներում: