15 մարտի 2010 - 18:38 AMT
Մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց

Ուղիղ մեկ տարի անցկացնելով իրանական բանտում` Իրանի ազգությամբ հայ քաղաքացի Սիլվա Հարությունյանը վերջապես ազատ արձակվեց:

Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր 2008 թվականի հունիսի 26-ին: Նա ամերիկյան IREX կազմակերպությունում մոր եւ մանկան առողջության խնդիրների շուրջ փոխանակության ծրագրի ներկայացուցիչն էր: Սիլվա Հարությունյանը ձերբակալվել էր Իրանում «թավշե հեղափոխություն» նախապատրաստելու մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման:

Իր աշխատակցին ազատ արձակելու կապակցությամբ IREX-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը Սիլվա Հարությունյանին ազատ արձակելուն ուղղված ջանքերի համար:

Վերջին ամիսների ընթացքում Հարությունյանի ընտանիքն ամերիկյան կառավարության ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրանցի ակտիվիստների աջակցությամբ մի շարք միջոցառումներ եւ ակցիաներ անցկացրեցին Փարիզում եւ Նյու-Յորքում` պահանջելով ազատ արձակել Սիլվա Հարությունյանին, գրում է Armenian Reporter-ը: